Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 17-ի առաջին նստաշրջանի երկրորդ նիստի օրակարգը (զեկուցող՝ Կ. Եղիազարյան) 2. Ապարան համայնքի ղեկավարի հաշվետվությունը՝ համայնքի 2022 թ. բյուջեի կատարման մասին (զեկուցող՝ Կ. Եղիազարյան) 3. Ապարանի համայնքապետարանի ներքին աուդիտի 2022 թ գործունեության տարեկան հաշվետվության մասին (զեկուցող՝ Ս. Մեհրաբյան)
4. Ապարան համայնքի <<Արագածի առողջության կենտրոն>>, <<Շենավանի բժշկական ամբուլատորիա>>, <<Քուչակի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ների աշխատակիցների 2023թ. թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (զեկուցող՝ Գ. Աբրահամյան) 5. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝ Ն. Սիրեկանյան) 6.Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի(հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման կամ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները (զեկուցող՝ Գ. Մելքոնյան)
7.Ապարան համայնքի աղբահանության իրականացման և սանիտարական մաքրման կարգերը հաստատելու մասին
(զեկուցող՝ Գ. Մելքոնյան) 8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի համար «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպություն ՓԲԸ-ից (այսուհետ՝ Լիզինգատու) լիզինգի միջոցով բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա ձեռք բերելու, համապատասխան պայմանագրի կնքման, Լիզինգատուի և «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի միջև կնքվելիք պայմանագրի(երի)ց բխող պարտավորությունների կատարման նպատակով ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Պետական կառավարչական հիմնարկ (այսուհետ՝ Հիմնարկ) երաշխավորության տրամադրման, համապատասխան պայմանագրերի կնքման, ինչպես նաև նշված բոլոր պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի կնքման և համայնքի տարեկան աշխատանքային պլանում լրացում կատարելու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան)
9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի երրորդ նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) |