Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է.
1. Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 15-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
(զեկուցող՝ Կ. Եղիազարյան)
2. Ապարան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի եկամուտներում և ծախսային մասում ավելացումներ կատարելու և ապարան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին 20.12.2022 թվականի N 153-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(զեկուցող՝ Ս.Շերիկյան)
3. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող 02-040-0331-0021 կադաստրային ծածկագրով 0.1հա<Մայլեռ Մաունթայն Ռեզորթ> ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելուն մասին
(զեկուցող՝ Վ.Սուքիասյան)
4. Ապարան համայնքի ավագանու 24.05.2023թ թիվ 58-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
(զեկուցող՝ Վ.Սուքիասյան)