Ղեկավարվելուվ ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 9-ի թիվ 1035-Ն որոշմամբ հաստատված Ապարան քաղաքի գլխավոր հատակագծի, հիմք ընդունելով ,,ՏԵՍՏԱՎՏՈ,, ՍՊԸ տնօրենի դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մաշտոցի փողոց 10/1 հասցեում գտնվող իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող 02-002-0103-0067 ծածկագրով 0.10884հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոխել և այն դասել բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին: 2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |