Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը՚ Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2022 թվականի փետրվարի 25-ի երկրորդ նիստի օրակարգը՝ (զեկուցող՝ Ա.Կարապետյան) 2. Ապարանի համայնքապետարանի ներքին աուդիտի 2021թ գործունեության տարեկան հաշվետվության մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 3. Ապարան համայնքի ավագանու 27.12.2021թ. N 105-Ա որոշման 2-րդ մասին N3 և N7 հավելվածներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 4. Ապարան համայնքի ավագանու 27.12.2021 թ N 104-Ա որոշման 1-ին մասի N 2 հավելվածում փոփոխություն կատարելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 5. Ապարան համայնքի ավագանու 27.12.2021 թ N 106-Ա որոշման 1-ին մասի դ) կետի N 1.4 հավելվածում փոփոխություն կատարելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 6. Ապարան համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանում /ՏԱՊ/ փոփոխություններ կատարելու մասին. (զեկուցող՝ Հ.Մկրտչյան) 7.Ապարան համայնքում հողամասերը վարձակալության եվ /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 8. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգի և վարձակալության տրամադրման դրույքաչափերի հաստատման մասին (զեկուցող՝Ռ.Գալստյան) 9. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական տարածքում գտնվող ,,Գրանտ Ռոզ,, ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին (զեկուցող՝Վ.Սուքիասյան) 10. Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝Վ.Սուքիասյան) 11. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղ. նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունները բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության փոխելուն հավանություն տալու: (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 12. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին (զեկուցող՝Վ.Սուքիասյան) 13. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 3.68967հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝Վ.Սուքիասյան) 14. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին: (զեկուցող՝ Ն.Սիրեկանյան) 15.Ապարան համայնքի կարիքների համար ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԷԱԱՊՁԲ-09/22 ծածկագրով ծաղիկների ձեռք բերման նպատակով գնումների համակարգում փոփոխություններ կատարելու և մեկ անձից գնում կատարելու համար թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Հ.Հովսեփյան) 16.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին |