Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 10.01.2024թ-ի թիվ 2/փ-14 եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ և 66-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Շողակն բնակավայրի վարչական սահմաներում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող /ծածկագիր 02-077-0174-0014/ 2.4539հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փոխել և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության:
2. Հանրային գերակա շահ ճանաչված, 02-077-0174-0014 կադաստրային ծածկագրով 2.4539հա հողամասը ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով օտարել Մայլեռ Մաունթայն Ռեզորթ ՓԲԸ-ին:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել համայնքի 2024թ հողային հաշվեկշկում: |