|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2024 թվականի N 835Ա |
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈւՀԻ ԷՄՄԱ ՆԱՀԱՊԵՏԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԻՐ ԵՐԿՈՒ ԹՈՌՆԻԿ` ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԵՎ ԹՈՌՆՈՒՀԻ՝ ԷՄԻ ԳԵՎՈՐԳԻ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Էմմա Նահապետի Ադամյանի /ծնված՝ 13.02.1958թ. / թոռնուհին` Էմի Գևորգի Ադամյանը /ծնված՝ 03.05.2021թ./ և թոռնիկ՝ Գագիկ Գևորգի Ադամյանը /ծնված՝ 05.04.2018թ./ գտնվում են տատիկի խնամքի տակ, քանի որ ծնողները բացակայում են երկրից: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ժամանակավորապես երեխաների խնամքը հանձնել տատիկին: Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 02.06.2016թ. N631Ն որոշման 3-րդ գլխի 9 մասի 1-ին կետի, «բ» ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Ապարան քաղաքի Գ.Նժդեհի փողոց 7 շենք 5 բնակարան հասցեի բնակչուհի Էմմա Նահապետի Ադամյանին նշանակել իր թոռնուհու Էմի Գևորգի Ադամյանի և թոռնիկ Գագիկ Գևորգի Ադամյանի խնամակալ: 2. Արգելվում է Էմմա Նահապետի Ադամյանին իր անչափահաս թոռնուհու և թոռնիկի անձնական գույքի, ժառանգության և ունեցվածքի որևէ գործարքի կնքում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մինչև 11.09.2025թ.: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|