Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ խոշորացված համայնքների համար COVID 19-ի հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում <<Հյուրատնային ցանցի հիմնում Ապարան համայնքում>> ծրագրի իրականացման նպատակով հատկացված դրամական միջոցներ ՏԱՊ-ում ընդգրկելու, ՀՀ կառավարության անշարժ գույքի կառավարման կոմիտեի 19․08․2019թ․ N01/15․1/11792-19 գրությունը՝ կապված Վարդենիս գյուղի հին դպրոցի շենքը համայնքին նվիրաբերելու առաջարկությունը մերժելու հետ, ինչպես նաև հանայքի խոշորացումից հետո համայնքապետարանի աշխատակազմի թվաքանակի ավելացմամբ նոր աշխատասենյակների ստեղծման և Բաշ Ապարանի հերոսամարտի 104-ամյակի տոնակատարության միջոցառումների համար սահմանված դրամական միջոցները ավելացնելու անհրաժեշտությունից․
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.,,Ապարան համայնքի 2022 թ տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին,, համայնքի ավագանու 27.01.2022թ N 04-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝ համաձայն հավելված 1-ի: 2․ Ընդունել ի գիտություն, որ նշված փոփոխությունը համայնքի բյուջենի վրա ազդեցություն չունեն։ |