|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մարտի 2025 թվականի N 169Ա |
ՀԱՄԱՅՆՔ ԱՊԱՐԱՆ Ք.ԱՊԱՐԱՆ Մ. ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 4/22 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարելով ՀՀ կառվարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Համայնք Ապարան, ք.Ապարան Մ. Բաղրամյան փողոց թիվ 4/22 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող (27.6 քմ ներքին) 32.0 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 0.0032 հա հողամասը (սեփականության վկայական թիվ 26022025-02-0049) սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Վահրամ Հակոբի Մուշեղյանին: 2.Գրավոր առաջարկություն ներկայացնել Վահրամ Հակոբի Մուշեղյանին՝ սույն կարգի 35 կետի դ ենթակետի համաձայն սեփականության իրավունքով ձեռք բերելու 32.0 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը՝ 1 քմ-ի համար վճարելով 1000x10x0.1209=1209 դրամ, ընդամենը՝ 38688 դրամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները, ընդամենը՝ 33000 դրամ, ընդհանուր վաճառքի գինը՝ 71688 դրամ և ավտոտնակի համար առանձնացված 0.0032 հա հողամասը՝ 1 քմ-ի համար վճարելով կադաստրային արժեքը՝ 1221 դրամ, ընդամենը՝ 39072 դրամ: 3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում: 4.Վահե Սուքիասյանին՝ կատարել համապատասխան ձևակերպումները և կնքել առուվաճառքի պայմանագիր: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|