|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 սեպտեմբերի 2024 թվականի N 828Ա |
ՀՀ ՊԱՏԳԱՎԱՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՐԱՆԻ ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՆՋԱՏԱՓ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՍՏՎԱԾԸՆԿԱԼ ԳՅՈՒՂԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ԱՐՈՒՍՅԱԿ ԹՈՐՈՍԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ 02-042-0201-0015ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.05071ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով Վալոդյա Վաղարշակի Հարությունյանի, ժառանգություն ստանալու համար, Արուսյակ Թորոսի Ղուկասյանին հատկացված հողամասի հիմքերը վերականգնելու մասին դիմումը, ՀՀ կառավարության 1992թ. դեկտեմբերի 16-ի թիվ 625 որոշման հիման վրա, ՀՀ պատգավավորների Ապարանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի կողմից Երնջատափ գյուղի տարածքից Աստվածընկալ գյուղի նախկին բնակիչներին 7 հա հողամասը /27.08.1993թ. թիվ 12 արձանագրության թիվ 9 կետ/ հատկացնելու հանգամանքը, Ապարան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախադեպային թիվ ԱՐԱԴ/4726/02/23 քաղաքացիական գործով 15.04.2024 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը և 10.06.2024թ. ԱՐԱԴ/4726/02/23 քաղաքացիական գործով 15.04.2024 թվականի վճռի մեջ թույլ տրված վրիպակն ուղղելու մասին որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասով, 16-րդ մասով «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1.Վերականգնել Արուսյակ Թորոսի Ղուկասյանին Երնջատափ գյուղի տարածքից հատկացված թիվ 02-042-0201-0015 կադաստրային ծածակագրով 0.05071հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը: 2.Հողամասի սահմանները որոշել Ապարան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։ 3.Սույն որոշման հիման վրա վերականգնված սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեում: 4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա։ 5.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Ապարան համայնքի ղեկավարի խորհրդական Գ.Աբրահամյանի վրա։ 6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում ։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|