Նկատի ունենալով, որ Ապարան համայնքի վարչական տարածքում համայնքի առաջարկությամբ և խնդրանքով իրականացվում և իրականացվելու են ավտոճանապարհների ասֆալտապատման մեծածավալ ծրագրեր, ուստի համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական միջոցների հաշվին ավտոճանապարհների ասֆալտապատման շինարարության թույլտվության համար սահմանված տեղական տուրքերը զիջել: 2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա /բաժնի պետ Վ. Սուքիասյան/: |