Այսօր: Չորեքշաբթի, 19 Մարտի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 40
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի  1-ին կետի.

         Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Ապարան Նիգավան բնակավայրերի մերձակայքում գտնվող 5,4 հա աղբավայրը (հիմք՝ 08.07.2011թ N2662756 վկայական) անժամկետով և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ապարանի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:
2. Հանձնարարել Ապարան համայնքի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ –ի տնօրենին՝
ա/ Սահմանված կարգով գույքն ընդունել ՀՈԱԿ հաշվեկշիռ, կատարել փաստաթղթային անհրաժեշտ ձևակերպումներ
բ/ Ընդունել ի գիտություն, որ առանց համայնքի ավագանու համաձայնության արգելվում է անշարժ գույքերի հանձնումը երրորդ անձանց օգտագործման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության իրականացման:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման կատարումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner