Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 24-ի առաջին նստաշրջանի չորրորդ նիստի օրակարգը
(զեկուցող՝ Կ. Եղիազարյան)
2. Ապարան քաղաքում Ապարանի 1918թ. հերոսամարտի աշխարհազորի հրամանատար Արսեն Տեր-Պողոսյանի կիսանդրին տեղադրելու համաձայնություն տալու և տեղադրման վայրում հողհատկացում կատարելու մասին
(զեկուցող՝ Գ. Աբրահամյան)
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատելու մասին
(զեկուցող՝ Ի.Թադևոսյան)
4. Տեղական տուրք և վճար վճարողների գրանցամատյանները վարելու կարգը հաստատելու մասին
(զեկուցող՝ Ի.Թադևոսյան)
5. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին
(զեկուցող՝ Ն. Սիրեկանյան)
6. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Նիգավան գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,2525 հա հողամասի /կադաստրային ծածկագիր՝ 02-075-0012-0005/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
7. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Հարթավան գյուղի վարչական տարածքում գտնվող 02-063-0109-0025 կադաստրային ծածկագրով 0.102345հա Արթուր Սուրենի Սարգսյանի սեփականությունը հանդիսացող հողամասի նպատակային ևգործառնական նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
8.Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
9. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին
(զեկուցող՝ Ի. Թադևոսյան)