Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 06Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2024 թվականի N 06Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՃԱԽՈՂ՝ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021Թ. ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1169-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍԱՆԵՐԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապարան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող՝ հաշմանդամություն ունեցող սաներին, զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաներին, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաներիվ ուսման վարձավճարից ազատելու և վճարը պետբյուջեի միջոցներից փոխհատուցելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 15-ի N1169-Ն որոշման պահանջներին համաատասխան, համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին՚՚ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ապարանի համայնքապետարանի աշխատակազմին՝

ա/ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափանիշներով ժամանակին ապահովել սույն որոշմամբ շահառու հանդիսացող երեխաների բյուջետային հայտի կազմումը և այն ՀՀ Արագածոտնի մարզպետի միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնելու գործառույթները:
բ/Հետևողականություն դրսևորել վարձավճարից ազատվող երեխաների ճիշտ հաշվառման և որոշման պահանջներին համապատասխան գործընթացի կիրառման նկատմամբ:

2. Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնին, մանկապարտեզների տնօրեններին՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող սաների կրթության և զարգացման կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների նպատակով մանկապարտեզների պահպանման ծախսերում, ՀՀ պետբյուջեից տրամադրվող միջոցներից, պլանավորել և ներառել անհրաժեշտ ծավալի ծախսային միջոցներ՝ ելնելով որոշմամբ սահմանված՝ յուրաքանչյուր մանկապարտեզում սաների տեսակարար կշռից:

3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի /պետ Գ. Խաչատրյան/ վրա:

4. Սույն որոշումից բխող գործառույթներն կիրառել ս/թ հունվարի 1-ից:


Կողմ -11

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner