Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, համաձայն ՀՀ Կառավարության 14.01.2010 թ N16-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը և ներկայացրած ներդրումային ծրագրի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է `
1.Թույլատրել Ապարան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Ապարան համայնքի Վարդենիս գյուղի վարչական տարածքում գտնվող 02-101-0147-0001 ծածկագրի հողատարածքից առանձնացված 0.2086հա հողամասը ներկայացնել վարձակալության մրցույթի՝ կառուցապատման իրավունքով՝ 10 տարի ժամկետով:
2. Հաստատել կառուցապատման տրամադրվող հողամասի մեկնարկային գինը՝ 100.000 ՀՀ դրամ:
3. Ընդունել ի գիտություն, որ հողամասը, ըստ ներդրումային ծրագրի, օգտագործվելու է որպես հանգստի գոտու և ձկնաբուծարանի:
4.Համայնքի ղեկավարին` ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: