Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունները, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմաներում գտնվող /Մայլեռ Մաունթայն Ռեզորթ/ ՓԲԸ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության թվով 15 միավոր հողամասերը փոխել և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության, համաձայն աղյուսակի:
2. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
3.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2024թ հողային հաշվեկշկում: |