Հաշվի առնելով ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի 26.06.2023թ. թիվ 03/11.12/4865-2023 գրությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին N19-Ա որոշման, հիմք ընդունելով այն փաստը, որ Ապարան քաղաքի գլխավոր հատակագծի գոտևորման հատակագծով պետական սեփականություն հանդիսացող նշված հողամասը հանդիսանում է հասարակական կառուցապատման.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մ Բաղրամյան 30 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 02-002-0058-0058 ծածկագրով՝ 0.0368հա՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության և կապի գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելուն և դրանք՝ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին դասելուն: 2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը կատարվում է հողամասում առկա շենքի նպատակային և գործառնական նշանակություններին համապատասխանեցնելու համար: 3.Որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |