Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի 7 բնակավայրերի 9 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ՝ հողի հարկի տույժ՝ 385.386 դրամի չափով, շենք-շինության գույքահարկի տույժ՝ 1.774 դրամի չափով և փոխադրամիջոցի գույքահարկի մայր գումար՝ 21750 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 49.701 դրամի չափով: Ընդամենը՝ 458.611 դրամի չափով, համաձայն՝ հավելված -ի: |