Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասինՙՙ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ, 35–րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի պահանջներով, ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թ թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերի հաստատման N 2 հավելվածում անասնաբույժերի թվաքանակը 12-ից դարձնել 13՝ պահպանելով սահմանված հաստիքային միավորը: 2. Որոշումը կիրառել 2022 թ փետրվարի 1-ից: |