Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 72-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 04.06.2020թ N1023 որոշման պահանջները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի սեփականություն համարվող 1.9340 հա հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել և հաստատել հողամասի մեկնարկային գինը՝ համաձայն աղյուսակի : 2. Աշխատակազի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ առաջարկություն ներկայացնել փաստացի տիրապետողին, վարձակալին, հողամասը նախապատվության իրավունքով ձեռք բերելու վերաբերյալ: 3.Համայնքի ղեկավարին` վարձակալի հրաժարվելու դեպքում ներկայացնել աճուրդ վաճառքի ապահովելով աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելո համար: Աղյուսակ
Լոտ
|
Գտնվելուվայրը
|
Ծածկագիր
|
Մակերես/ՀԱ/
|
Մեկնարկ-այինգինը
/ ՀՀդրամ
|
Նպատակային նշանակություն
հողատեսքը
|
1
|
Գ. Եղիպատրուշ
|
0119-0001
|
1.9340
|
|
Գյուղատնտեսական վարելահող
|
|