Հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Մհերի Բաղդասարյանի լիազորված անձ, Մհեր Միսակի Բաղդասարյանի, Արմեն Մհերի Բաղդասարյանի և Քուչակի գյուղապետարանի միջև 21.10.2005թ. կնքված և Ապարանի նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված, սեղանամատյանում 1472 համարով գրանցված հողամասի վարձակալության թիվ 50 պայմանագիրը լուծելու մասին գրավոր դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-իմ մասի և հողամասի վարձակալության թիվ 50 պայմանագրի 16.2 կետի պահանջներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վաղաժամկետ լուծել Արմեն Մհերի Բաղդասարյանի և Քուչակի գյուղապետարանի միջև 21.10.2005թ. կնքված և Ապարանի նոտարական տարածքի նոտարի կողմից վավերացված, սեղանամատյանում 1472 համարով գրանցված հողամասի վարձակալության թիվ 50 պայմանագիրը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում: