Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 28-ի առաջին նստաշրջանի երրորդ նիստի օրակարգը (զեկուցող՝ Կ. Եղիազարյան) 2. <<Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ>> համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և այն նոր խմբագրությամբ հաստատելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու և այն նոր խմբագրությամբ հաստատելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 4. Ապարան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների գործընթացը իրականացնելու ժամանակացույցը հաստատելու մասին (զեկուցող՝ Ս. Շերիկյան) 5. Ապարան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդի տեղադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 6. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինան¬սավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան) 7. Ապարան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանում (ՏԱՊ) լրացում կատարելու մասին (զեկուցող՝ Հ. Մկրտչյան)
8. Ապարան համայնքի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին (զեկուցող՝ Ի. Թադևոսյան) 9. Ապարան քաղաքային բնակավայրն ընդգրկող համայնքում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին (զեկուցող՝ Ռ. Գալստյան) 10. Ապարան համայնքի 44-օրյա արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին հարկային արտոնություն տրամադրելու մասին (զեկուցող՝ Ն. Սիրեկանյան) 11. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝ Ն. Սիրեկանյան) 12. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին
(զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 13. Ապարանի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 14. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող, Հայաստանի Հանրապետության անունով իրավունքի պետական գրանցում ստացած վարչական շենքի սպասարկման և օգտագործման համար նախատեսված 0.0368հա հողամասի սեփականության իրավունքն անհատույց Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 15. Ապարանի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի 169.29 քառակուսի մետր մակերեսով առանձնացված տարածքը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օգտագործմանը տրամադրելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 16. Ապարան համայնքի Վարդենիս գյուղի վարչական տարածքում Չքնաղ գյուղի խմելու ջրի պոմպակայան կառուցելու նպատակով հողամաս հատկացնելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
17. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող Եղիպատրուշ գյուղում գտնվող Արտակ Մկրտչյանի կողմից վարձակալված հողամասը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալումասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
18. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի. Թադևոսյան) |