Հաշվի առնելով այն հանգամանքը , որ ՀՀ կառավարության 02.03.2023 թ N 279-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Արագած» ներդրումային ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության 04.09.2023 թ N 1595-Ն որոշմամբ Վարդենուտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք հողամասեր ճանաչվել են հանրային գերակա շահ, ուստի՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, Գերակա շահի մասին ՀՀ օրենքով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ապարան համայնքի Վարդենուտ բնակավայրի վարչական սահմաներում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք ՀՀ կառավարության 04.09.2023 թ N 1595-Ն որոշմամբ ճանաչվել են հանրային գերակա շահ, ուղղակի վաճառքով օտարել «ՌԻԴ» ՍՊԸ-ին: 2.Հաստատել հողատարածքների օտարման արժեքները՝ համաձայն «ՌԻԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված լիցենզավորված կազմակերպության կողմից շուկայական արժեքի գնահատված արժեքով՝ համաձայն աղյուսակի: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |