Այսօր: Հինգշաբթի, 16 Հունվարի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 105
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 02.03.2023թ-ի ՀՀ կառավարության թիվ 279-Ա որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Փոխել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական տարծում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-102-0131-0002 կադաստրային ծածկագրով 14.80227 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքը և այն դասել բնակավայրի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության շարքին՝ համաձայն միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի :
2. Համայնքային սեփականություն հանդիսացող 02-102-0131-0002 կադաստրային ծածկագրով 14.80227 հա հողամասը ուղղակի վաճառքով օտարել Ռիդ ՍՊԸ-ին տվյալ պահին գործող կադաստրային արժեքով:
3. Ընդունել ի գիտություն որ նշված հողամասը ներառված է 02.03.2023թ-ի ՀՀ կառավարության թիվ 279-Ա որոշմամբ հաստատված ներդրումային ծրագրի շրջանակներում:
4. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա:
5.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2024թ հողային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner