Ղեկավարվելով << Ներքին աուդիտի մասին>> ՀՀ օրենքի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարի 2012թ. փետրվարի 17-ի թիվ 143-Ն, 2015 թ դեկտեմբերի 10-ի թիվ 856-Ն հրամանների պահանջները և Ապարանի համայնքապետի կողմից հաստատված 2022-2023 թթ ռազմավարական ու 2022 թ. տարեկան ծրագրերով, ներքին աուդիտի ծառայություն իրականացնող ,, ՊԻ ԿԱ ԷՖ Աուդիտ Սերվիս ՍՊԸ կողմից 2022 թ աուդիտ է իրականացվել Ապարանի համայնքապետարանի, համայնքային ենթակայության 6 ՀՈԱԿ-ներում: ՈՒսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված խախտումների, թերությունների ու բացթողումների վերացման ուղղությամբ անցկացվել են քննարկումներ, հաստատվել են գործողությունների ծրագիր, որը հետևողականորեն իրականացվում է:
Ապարանի համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Ապարանի համայնքապետարանում և 6 ՀՈԱԿ-ներում 2022 թ. անցկացված ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը: 2. Համայնքի ղեկավարին՝ ա. /հետևողականորեն ավելի բարձրացնել ներքին աուդիտի իրականացման արդյունավետությունը, ապահովել ուսումնասիրությունների անհրաժեշտ խորություն ու բազմակողմանիություն: բ. /ուժեղացնել հսկողությունը կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտված խախտումների ու բացթողումների վերացման ուղղությամբ, ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ միջոցներ հետագայում դրանք բացառելու համար: |