Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 29.12. 2011 թ. թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ափնագյուղ գյուղում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-023-0105-0021 ծածկագրով՝ 0,215հա գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դարձնել որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասում նախատեսվում է կառուցել ավտոտեխ սպասարկման կետ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |