Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33րդ հոդվածի, ,, Բյուջետային համակարգի մասինՙՙ ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների, հաշվի առնելով Պետության կողմից սուբվենցիոն ծրագրով նախատեսված Ապարան համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքների կատարման համար հատկացված 93.589,496 հզ դրամ ֆինանսավորումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ապարան համայնքի 2023թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա) Ֆոնդային բյուջեի եկամուտների մասում ավելացնել 93.589,496 հզ դրամ՝ համաձայն հավելվածի. բ) Ֆոնդային բյուջեի ծախսային մասում ավելացնել 93.589,496 հզ. դրամով: <<Ապարան համայնքի 2023 թ. բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 20.12.2022 թվականի N 153-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների: |