Համաձայն ՀՀ կառավարության 07.12.2023 թ N 2146-Ա որոշմամբ հաստատված N 1,2,3 հավելվածների՝ Ապարան քաղաքի Գ. Նժդեհի 36 հասցեում պետական միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանները Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Նժդեհի 7 հասցեներում գտնվող վթարային բնակելի շենքերի 38 ընտանիքներին, բնակելի տունը քադված կամ քանդման ենթակա 2 սեփականատերերին ու Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների 3 ընտանիքներին, ընդամենը 43 ընտանիքների, նվիրելու հետևանքով ազատված Բաղրամյան 43 և Նժդեհի 7 վթարային բնակելի շենքերի տնօրինումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին՚՚ ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել ՀՀ կառավարության 07.12.2023 թ N 2146-Ա որոշման 5-րդ մասով սահմանված՝ Բաղրամյան 43 և Գ. Նժդեհի 7 բնակելի շենքերը որպես նվիրատվություն ընդունելու և նշված շենքերի բնակարանների սեփականատերերի հետ նվիրատվությունն ընդունելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու առաջարկությունը: 2. Ընդունել ի գիտություն, որ՝ 1) Բաղրամյան 43 և Նժդեհի 7 վթարային բնակելի շենքերի բնակարանների նվիրատվությունների ընդունման պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կկազմեն՝ 1.615.000 ՀՀ դրամ,որը ենթակա է իրականացման համայնքի միջոցների հաշվին 2) նվիրատվության աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, համայնքի միջոց-ներով պետք է իրականացվի Բաղրամյան 43 և Նժդեհի 7 հասցեներում գտնվող բնակելի շենքերի քանդման աշխատանքները, այդ նպատակով համայնքի 2024 թ բյուջեում նախատեսել անհրաժեշտ միջոցներ՝ կազմվելիք նախահաշվային փաստաթղթերի հիման վրա: 3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա՝ պետ Վ. Սուքիասյան: |