Համաձայն ,, Տեղական ինքնակառավարման մասին'' ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետերի պահանջներով, ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է'
1. Ապարան համայնքի ավագանու 27.12.2021թ. ,,Ապարան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակազմերի 2022թ թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերի հաստատման մասին,, N 105-Ա որոշման 2-րդ մասի N 3,11,12,13,14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ, համաձայն որի՝ << Ապարան համայնքի Արագած Լիա Տեր-Ղևոնդյանի անվան մարկապարտեզ >>, <<Ապարան համայնքի Հարթավան մանկապարտեզ>> և <<Ապարան համայնքի Քուչակ գյուղերի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների 2022թ հաստիքացուցակներում սահմանել ,,տեխնիկական աշխատող,,-ի 0,5 հաստիքային միավորներ: Դրույքաչափը սահմանել 94.000 ՀՀ դրամ:
2.<<Ապարանի մանկապատանեկան մարզադպրոց>> և <<Ապարան համայնքի Քուչակի Մ.Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց>> ՀՈԱԿ-ների 2022թ հաստիքացուցակներում սահմանել ,,ֆուտբոլի մարզիչ,,-ի 0.85 հաստիքային միավոր: Դրույքաչափը սահմանել 95.000 ՀՀ դրամ:
3. Որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թ ապրիլի 1-ից: