Այսօր: Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 162Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2023 թվականի N 162Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ կառավարության 07.12.2023թ N2146-Ա որոշմամբ հաստատված N 1,2,3 հավելվածների՝ Ապարան քաղաքի Գ. Նժդեհի 36 հասցեում պետական միջոցների հաշվին կառուցված բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանները Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Նժդեհի 7 վթարային բնակելի շենքերի 38 ընտանիքներին նվիրելու հետևանքով ազատված Բաղրամյան 43 և Նժդեհի 7 վթարային բնակելի շենքերի տնօրինումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով.

         Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1.Ընդունել ՀՀ կառավարության 07.12.2023 թ N 2146-Ա որոշման 5-րդ մասով սահմանված՝ Բաղրամյան 43 և Գ. Նժդեհի 7 բնակելի շենքերը որպես նվիրատվություն ընդունելու և նշված շենքերի բնակարանների սեփականատերերի հետ նվիրատվությունն ընդունելու վերաբերյալ պայմանագրեր կնքելու առաջարկությունը:
2.Ընդունել ի գիտություն, որ՝
1) Բաղրամյան 43 և Նժդեհի 7 վթարային բնակելի շենքերի բնակարանների նվիրատվությունների ընդունման պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կկազմեն՝ 1.615.000 ՀՀ դրամ,որը ենթակա է իրականացման համայնքի միջոցների հաշվին:
2) նվիրատվության աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, համայնքի միջոցներով պետք է իրականացվի Բաղրամյան 43 և Նժդեհի 7 հասցեներում գտնվող բնակելի շենքերի քանդման աշխատանքները, այդ նպատակով համայնքի 2024թ. բյուջեում նախատեսել անհրաժեշտ միջոցներ՝ կազմվելիք նախահաշվային փաստաթղթերի հիման վրա:
3. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա՝ պետ Վ. Սուքիասյան:


Կողմ -19

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ

ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner