|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 մայիսի 2023 թվականի N 59Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԹԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 02-063-0109-0025 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.102345ՀԱ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջների և հաշվի առնելով քաղաքացի Արթուր Սարգսյանի դիմումը. Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Հարթավան գյուղում գտնվող՝ քաղաքացի Արթուր Սուրենի Սարգսյանի սեփականություն հանդիսացող 0.102345 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի/կադաստրային ծածկագիր՝02-063-0109-0025/ նպատակային նշանակությունը փոխել և դասել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ աևտադարական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկբեր համար նախատեսված գործառնական նշանակության հողամասերի շարքին: 2. Ընդունել ի գիտություն, որ հողամասի տարածքում նախատեսվում է կառուցել մինչև 100.000խմ տարողությամբ ջրավազան, պոմպակայան և տեղադրել բաց տիպի էլ. Ենթակայան, որոնց միջոցով ջրավազանի շահագործմամբ կապահովեն 3.5 հա նորատունկ այգու ոռոգումը: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |
Կողմ -15 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԺՈՐԱ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|