Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Ապարան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 17-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին (զեկուցող՝ Ա. Կարապետյան) 2. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի վարչական տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող 02-002-0035-0021 կադաստրային ծածկագրով 0.3052 հա հողամասի սեփականության իրավունքն անհատույց Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 3. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը՝ ներառյալ կառույցներով, աճուրդ վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 4. Ապարան համայնքի վարչական տարածքում պետական բյուջեի միջոցների հաշվին ավտոճանապարհների կառուցապատման տեղական տուրքը զիջելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
|