Հիմք ընդունելով Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքի ղեկավարի գրությունը, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում հասցեավորման գործընթացի ժամանակ երկու տարբեր փողոցների միևնույն համարով հերթականության խախտմամբ կատարված հասցեավորումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 33-34-րդ կետերի դրույթների և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում ներքոնշյալ ընդհանուր օգտագործման ճանապարհների /փողոցների/ հասցեավորման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
Փողոցի հին հասցեն
|
Փողոցի նոր հասցեն
|
Գյուղ Եղիպատրուշ 16-րդ փողոց
|
Գյուղ Եղիպատրուշ 20-րդ փողոց
|
Գյուղ Եղիպատրուշ 18-րդ փողոց /կրկնվող/
|
Գյուղ Եղիպատրուշ 16-րդ փողոց
|
2. Սույն որոշման մասին իրազեկել ՀՀ ՆԳՆ ԱՎՎ Ապարանի տարածքային բաժանմունքին:
3. Սույն որոշման մասին իրազեկել Եղիպատրուշի բնակչությանը:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |