Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 09.11.2023թ-ի թիվ 2/փ-388 եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ինմասի 1-ին կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Կայք բնակավայրի վարչական սահմաներում համայնքային սեփականություն հանդիսացող / ծածկագիր 02-072-0101-0001/ 0.08923 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել և դասել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողերի շարքին 2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխումը կատարվում է հողամասում Վահե Գագիկի Ալեքսանյանի կողմից ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել համայնքի 2024թ հողային հաշվեկշկում: |