|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մարտի 2025 թվականի N 171Ա |
ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ 16.05.1991Թ ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՀՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԹԻՎ 7-ՐԴ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Մարետա Արմենակայանի և Մարգո Մելքոնյանի գրավոր դիմումները՝ 16.05.1991 թվականի սեփականաշնհորմանը մահացած ընտանիքի անդամի մասնակցելու անհնարինությունը, 16.05.1991 թվականի թիվ 7-րդ որոշմամբ մահացած անձի՝ Հայկանուշ Խաչիկի Արմենակայանին որոշումից հանելու և ՀՀ օրենսդրությամբ Խաչիկ Արմենակյանին և ընտանիքի անդամներին ավել հողաբաժին հատկացնելու հանգամանքները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1 րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․16.05.1991թ Հողային Բարեփոխումների և Սեփականաշնհորման հանձնաժողովի թիվ 7 որոշմամբ հանգուցյալ Խաչիկ Արմենակյանի ընտանիքի կազմից հանել 1975 թ-ին մահացած Հայկանուշ Խաչիկի Արմենակայանի անունը: 2․Խաչիկ Արմենակյանին և ընտանիքին անդամներին՝ Մարետա Արմենակայանին և Մարգո Մելքոնյանին հատկացնել 1 հողաբաժին հողանաս՝ 0.39հա հողամաս, որից տնամերձ 0.08, վարելահող, 0.15հա և խոտհարք 0.16հա հողամաս՝ կից ներկայացված հատակագծին համապատասխան: 3.Խաչիկ Արմենակյանին և ընտանիքի անդամներին ավել հատկացված հողամասերը ճանաչել որպես համայնքային սեփականություն՝ կից հատակագծին համապատասխան: 4.Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|