Այսօր: Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 158
 

ՆԱԽԱԳԻԾ 158


Զեկ. ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

«ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ, ԱՐԱԳԱԾ, ԱՐԱՅԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂ, ԵՂԻՊԱՏՐՈՒՇ, ԾԱՂԿԱՇԵՆ, ԼՈՒՍԱԳՅՈՒՂ, ԿԱՅՔ, ՉՔՆԱՂ, ՎԱՐԴԵՆԻՍ, ՎԱՐԴԵՆՈՒՏ, ՄԵԼԻՔԳՅՈՒՂ, ՔՈՒՉԱԿ, ՀԱՐԹԱՎԱՆ, ՇԵՆԱՎԱՆ, ՍԱՐԱԼԱՆՋ, ՆԻԳԱՎԱՆ, ԹԹՈՒՋՈՒՐ, ՁՈՐԱԳԼՈՒԽ, ԵՐՆՋԱՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ», «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՐԱԳԱԾ, ԵՐՆՋԱՏԱՓ, ՄԵԼԻՔԳՅՈՒՂ, ՔՈՒՉԱԿ, ՇԵՆԱՎԱՆ ԵՎ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ», «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ», «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ և ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲԱԶՄԱՄՈՒՏՔ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.

Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1․ Տալ համաձայնություն՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրային հայտերը ՝
1․1․ «Ապարան համայնքի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ, Նիգավան, Թթուջուր, Ձորագլուխ, Երնջատափ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում»:
1․2 «Ապարան համայնքի Ապարան քաղաքում և գյուղական Արագած, Երնջատափ, Մելիքգյուղ, Քուչակ, Շենավան և Եղիպատրուշ բնակավայրերում մանկական խաղահրապարակների և մարզահրա-պարակների կառուցում»:
1․3«Ապարան համայնքի Ապարան քաղաքում մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի կառուցում»:
1․4 «Ապարան համայնքի Ապարան քաղաքի և գյուղական բնակավայրերի բազմամուտք բնակելի շենքերի մուտքերի վերանորոգում» :
2. Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել ծրագրերի ամբողջական փաթեթները։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(79.59 Կբ) Ծրագիր-հայտ 1
(56.48 Կբ) Ծրագիր-հայտ 2
(55.09 Կբ) Ծրագիր-հայտ 3
(45.27 Կբ) Ծրագիր-հայտ 4
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner