Այսօր: Հինգշաբթի, 8 Հունիսի 2023թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 28
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 28


Զեկ. ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՀԱՄԱՐ «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ԻՑ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԼԻԶԻՆԳԱՏՈՒ) ԼԻԶԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԿՈՄՈՒՆԱԼ ՏԵԽՆԻԿԱ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ, ԼԻԶԻՆԳԱՏՈՒԻ և «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՄԻՋև ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ(ԵՐԻ)Ց ԲԽՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ «ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԻՄՆԱՐԿ) ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապարան համայնքի կոմունալ ծառայության աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու նպատակով խիստ անհրաժեշտություն է առաջացել լիզինգի միջոցով ձեռք բերելու համակցված բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա (ջրող, ցանող, ալվող և հարթեցնող)։ Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի պահանջներով․

          Ապարան համայնքի ավագանին որոշում է .

1. Ապարան համայնքի տարեկան աշխատանքային պլանում կատարել լրացում՝ ներառելով «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի միջոցով ձեռք բերել բազմաֆունկցիոնալ կոմունալ տեխնիկա, մասնավորապես՝ բեռնատար մեքենաներ և կցորդիչներ (այսուհետ՝ Գույք)՝ լիզինգի միջոցով և նրա պայմաններին համապատասխան։ Գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելու պայմանով Լիզինգատուի իրավասու մարմնի կողմից որոշված տոկոսադրույքով և այլ պայմաններով կնքել մինչև 221,085,000.00 ՀՀ դրամ ներառյալ գումարի չափով մինչև 84 ամիս ներառյալ ժամկետով լիզինգի գլխավոր պայմանագիր, լիզինգի գլխավոր պայմանագրի հավելված լիզինգի պայմանագիր և (կամ) լիզինգի պայմանագրում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու համաձայնագիր (այսուհետ՝ Լիզինգի պայմանագիր) և ստորագրել վերջինիս կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Համաձայնություն տալ լիզինգի գումարի փոփոխմանը լիզինգի գումարի մեջ ներառվող վճարների և ծախսերի չափի փոփոխությամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, փոփոխված չափին համապատասխան:
2. Գույքի ձեռքբերման համար միջոցները հատկացնել ՏԱՊ ծրագրով նախատեսված մյուս ծրագրերի հնարավոր տնտեսումներից և /կամ/ գերակա շահ ճանաչված հողամասերի արժեքների գանձումների հաշվին։
3.Երաշխավորել Ապարան համայնքի «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի կողմից Գույքի ձեռք բերման համար և պատասխանատվություն ստանձնել Լիզինգի պայմանագրի բոլոր կետերի ժամանակին կատարման համար։
4.Ի ապահովումն Լիզինգատուի և «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ի միջև կնքվելիք մինչև 221,085,000.00 ՀՀ դրամ ներառյալ գումարի չափով մինչև 84 ամիս ներառյալ ժամկետով լիզինգի գլխավոր պայմանագրի և լիզինգի պայմանագրի տրամադրել Հիմնարկի երաշխավորությունը, ինչպես նաև կնքել երաշխավորության պայմանագիր և (կամ) երաշխավորության պայմանագրում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու համաձայնագիր(եր): Համաձայնություն տալ լիզինգի գումարի փոփոխմանը լիզինգի գումարի մեջ ներառվող վճարների և ծախսերի չափի փոփոխությամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, փոփոխված չափին համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՅՐ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner