Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ապարան համայնքի 6 բնակավայրերի 8 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ՝ հողի հարկի տույժ 259.642 դրամի չափով: Ընդամենը՝ 259.642 դրամի չափով, համաձայն՝ հավելված 1-ի: 2. Համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով ձևակերպել տրամադրվող արտոնություններ: |