|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 փետրվարի 2022 թվականի N 25Ա |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔՈՒՉԱԿ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 02-111-0324-0001 ծածկագրից 0.76059հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության և 02-111-0321-0001 ծածկագրից 2.63344հա ջրային նպատակային նշանակության լճերի գործառնական նշանակության հողամասերը փոխելուն և այն դարձնել որպես գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության: 2. Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողատարածքները սեփականաշնորհման հանձնաժողովի կողմից քաղաքացիներին հատկացվել են որպես գյուղատնտեսական վարելահող, սակայն կադաստրային քարտեզներում ժամանակ հաշվառված են որպես պետական սեփականություն: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |
Կողմ -18 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|