Հաշվի առնելով 2023 թ Ապարանի հերոսամարտի 105-ամյա տարելիցի հանգամանքը, նկատի ունենալով, որ Ապարանի 1918 թ հերոսամարտի աշխարհազորայինների հրամանատարներ Սեդրակ Ջալալյանի և Դրաստամատ Կանայանի կիսանդրիները 2008 թ-ից տեղադրված են, իսկ Արսեն Տեր Պողոսյանինը՝ ոչ, հաշվի առնելով զորավարի հարազատների առաջարկություն դիմումը, ղեկավարվելով ՀՀ Կառավարության 31.08.1999 թ N 551 որոշմամբ հաստատված կարգով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Ապարան քաղաքում տեղադրելու 1918 թ Ապարանի հերոսամարտի աշխարհազորի հրամանատար Արսեն Տեր-Պողոսյանի կիսանդրին: 2.Կիսանդրին տեղադրել ,,Վերածնունդՙՙ հուշահամալիրի մուտքի վրա՝ պարսպից ներս հատվածում: 3.Ընդունել ի գիտություն, որ կիսանդրի պատրաստումը կատարվելու է նրա հարազատների կողմից: 4. Կիսանդրու տեղադրման համար հատկացնել 3 քառակուսի մետր /2 x 1,5/ հողատարածք: 5. ՀՀ կառավարության 31.08.1999 թ N 551 որոշմամբ հաստատված կարգի համաձայն սույն որոշումը ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետին՝ համապատասխան որոշում կայացնելու համար: 6.Առաջարկել համայնքի ղեկավար Կ. Եղիազարյանին՝ համայնքապետարանի վարչական շենքի բակային տարածքում տեղադրված Սեդրակ Ջալալյանի և Դրաստամատ Կանայանի կիսանդրիները տեղափոխել և տեղադրել հուշահամալիրի մուտքի հատվածում՝ հերոսամարտի 3 հրամանատարների կիսանդրիները նույն հարթակում: 7. Որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թ հունիսի 1-ից: |