Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացիների դիմումները և Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ապարան համայնքի 4 բնակավայրերի 4 քաղաքացիների տրամադրել հարկային արտոնություններ՝ հողի հարկի տույժ 253117 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի տույժ՝ 587027 դրամի չափով, ընդամենը՝ 840144 դրամ, համաձայն՝ հավելվածի: |