Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2022 թվականի մարտի 25-ի չորրորդ նիստի օրակարգը՝ (զեկուցող՝ Կ.Եղիազարյան) 2.Ապարան համայնքի 2022թ. բյուջեի վարչական և ֆոնդային մասում ավելացումներ և պակասեցումներ կատարելու և Ապարան համայնքի ավագանու 27.01.2022Թ N 03-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (զեկուցող՝ Մ.Նիկողոսյան) 3. Ապարան համայնքի ավագանու 27.12.2021թ. N105-Ա որոշման 2-րդ մասի N3, N11,N12 և N13,N14 հավելվածներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
(զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 4.Ապարան համայնքի <<Արագածի առողջության կենտրոն>>, << Քուչակի բժշկական ամբուլատորիա>>, <<Շենավանի բժշկական ամբուլատորիա>> ՀՈԱԿ-ների աշխատակազմերի 2022թ. թվաքանակները, հաստիքացուցակները եվ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) 5.Ապարանի համայնքապետարանի, Նիգավանի և Հարթավանի վարչական տարածքներում խմելու ջրերի պոմպակայանների, Նիգավան և Ափնագյուղ գյուղերի վարչական շենքերի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներում արևային կայանների տեղադրմանը հավանություն տալու մասին (զեկուցող՝ Հ.Մկրտչյան) 6. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝ Ն.Սիրեկանյան) 7. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Արագած գյուղի վարչական տարածքում գտնվող 0.1047 հա քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 8.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ափնագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 0.215 հա քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 9.Ապարանի համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթային կարգով վաձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասի (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 10.Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան) 11. Ապարան համայնքի ավագանու 28.07.2021թ. թիվ 66-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան)
12.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) |