Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԵՐԻՆԵ ՇԵՐԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱԿԱՍԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.01.2022 ԹՎԱԿԱՆԻ N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Արվեստի դպրոցներին ազգային նվագարանների գծով հատկացվող սուբվենցիոն գումարների 2.239,7 հազ. դրամով պակասեցնելու, ինչպես նաև ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի քննչական վարչության դեպոզիտորական հաշվից Ապարան համայնքի հաշվին փոխանցված 1.280,0 հազ. դրամ գումար, ինչպես նաև ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից համայնքին ետ վերադարձված 14.240,0 հազ. դրամի հանգամանքները.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Ապարան համայնքի 2022 թվականի. բյուջեի եկամուտների մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Վարչական մասով եկամուտներն ավելացնել 1.280,0 հազար դրամով
բ) Վարչական մասով եկամուտները պակասեցնել 2.239,7 դրամով
գ) Ֆոնդային մասով եկամուտներն ավելացնել 14.240,0 հազար դրամով:

2. Ապարան համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա)Վարչական մասով ծախսերը պակասեցնել 959,7 հա. դրամով:
բ) Ֆոնդային մասով ծախսերը ավելացնել 14.240,0 հազ. դրամով :

3. Օրենսդիր և գործադիր մարմիների ծախսերի 5122 հոդվածին ավելացնել 4.000.000 ՀՀ դրամ Ընդհանուր բնույթի հանրային ծախսերի 5113 հոդվածից պասեցնել 4.000.000 ՀՀ դրամ

4. <<Ապարան համայնքի 2022 թ. բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 27.01.2022 թվականի N 03-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՐԻՆԵ ՇԵՐԻԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.23 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner