Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 14.05.2024թ-ի թիվ2/փ-185 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող 02-040-0306-0014 կադաստրային ծածկագրով 0.7353հա գյուղատնտեսական վարելահող հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել և դասել բնակավայրերի նպատակային նշանակության՝ խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին 2.Ընդունել ի գիտություն, որ հողամասում ՀՀ կառավարության 29.07.2021թ.թիվ 1246-Ա որոշման շրջանակներում նախատեսվում է կառուցել լեռնային հանգստավայր : 3. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2024թ հողային հաշվեկշկում: |