Համաձայն Հայաստանի Հանրապետության ,,Տեղական ինքնակառավարման մասիՙՙ օրենքի 18-րդ հոդվածի 36-րդ կետի և ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, օրենքի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Ապարան համայնքի վարչական սահամններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման էության, ծավալի, պայմանների և իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Մելքոնյանին՝ ապահովել սույն որոշման հրապարակայնութ-յունը, հաստատված կարգը հասցնել համայնքում գործող բոլոր սեփականատերերին և խիստ հսկողություն սահմանել կարգով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նկատմամբ:
3.Չեղարկել համայնքի ավագանու 27.04.2017թ. N 17-Ա և 07.03.2018թ. N 15-Ա որոշումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: