|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 մայիսի 2022 թվականի N 77Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3.68967 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 20.04.2022թ-ի թիվ 52 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող /02-040-0310-0001 ծածկագրից/ 3.68967 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը փոխել և դարձնել անտառային հողերնպատակային նշանակության ՝ անտառգործառնական նշանակության: 2. Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում: 3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2022թ. հողային հաշվեկշռում: 4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |
Կողմ -16 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|