|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 փետրվարի 2022 թվականի N 23Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 14.01.2010թ.թիվ 16-Ն, 14.04.2011թ. թիվ 389-Ն և 02.09.2016թ. թիվ 898-Ն որոշումների պահանջներով, նպատակ ունենալով կանոնակարգելու Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը և վարձակալության տրամադրման վարձավճարների դրույքաչափերը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող խոտհարքների և արոտավայրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելված 1-ի: 2.Հաստատել Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման տրամադրման 1հա-ի վարձավճարը՝ համաձայն հավելված 2-ի և 3-ի: 3.Ընդունել ի գիտություն, որ ՀՀ կառավարության 2010թ. թիվ 1477 որոշման համաձայն՝ պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերը կնքվում են պարզ գրավոր ձևով՝ մինչև 3 տարի ժամկետով։ 4․Համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու տրամադրումը իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգի խիստ պահպանմամբ։ 5.Սույն որոշման կատարման պատասխանատվությունը գյուղատնտեսության, բնապահպանության և կոմունալ տնտեսության բաժնի վրա: 6.Ուժը կորցրած ճանաչել 07.03.2018թ. թիվ 16-Ա որոշումը: |
Կողմ -18 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(106.64 Կբ)
Հավելված 1 |
 |
(178.62 Կբ)
Հավելված 2 |
 |
(269.59 Կբ)
Հավելված 3 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|