Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի դրույթներով, համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և ՀՀ կառավարության 26.05.2016թ 550-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով քաղաքացի Անի Սամվելի Սեդրակյանի դիմումի վերաբերյալ համայնքի ղեկավարի դրական դիրքորոշումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 18/8 հասցեում գտնվող 0,00557 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարել Անի Սամվելի Սեդրակյանին՝ նրա սեփականությունը հանդիսացող 02-002-0058-0183 կադաստրային ծածկագրով հարակից հողամասն ընդլայնելու նպատակով: 2.Հաստատել հողատարածքի օտարման արժեքը՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքով՝ 1877,7դրամ x 0,00557 հա = 104.588 ՀՀ դրամ: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: |