|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հուլիսի 2024 թվականի N 626Ա |
ԳԱՐԵԳԻՆ ՀԱՄԱՅԱԿԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱԿՏԱՑՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով Գարեգին Համայակի Կարապետյանի գրավոր դիմումը՝ Ապարանի շրջխորհրդի գործկոմի 16.08.1995թ.նիստի թիվ 10 արձանագրության թիվ 8 կետի որոշմամբ հատկացված հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելուն համապատասխան փաստաթուղթ տալուն և հիմք ընդունելով այն փաստը, որ Ապարան քաղաքում տնամերձ հողամասերի հատկացման չափը կազմել է 0.08հա և փաստացի նրա կողմից օգտագործվող հողամասը չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝ 1. Վերականգնել Գարեգին Համայակի Կարապետյանին Ապարանի շրջխորհրդի գործկոմի 16.08.1995թ.նիստի թիվ 10 արձանագրության թիվ 8 կետի որոշմամբ հատկացված հողամասի հողհատկացման հիմքերը 0.08հա հողամասի նկատմամբ և ներառլ Ապարան քաղաքի տնտեսությունների գրքում: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում: 3.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|