Հիմք ընդունելով քաղաքացի Դոնար Մարատի Վասիլյանի դիմումը՝ իր կողմից՝ 2008 թվականից վարձակալված և մինչև օրս փաստացի տիրապետվող 02-040-0101-0123 կադաստրային ծածկագրով 2.0531 հա հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, այդ ուղղությամբ Եղիպատրուշ բնակավայրի վարչական ղեկավարի առաջարկության վերաբերյալ Ապարան համայնքի ղեկավարի ադրական դիրքորոշումը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 66-րդ, 67-րդ հոդվածներով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Համայնքի ղեկավարին՝ առաջարկություն ներկայացնել հողամասի վարձակալին՝ Դոնար Վասիլյանին, նախապատվության իրավունքով ուղիղ վաճառքով գնելու հողամասը՝ սույն որոշմամբ հաստատված արժեքով՝ 1 քառ. մետրը՝ ---------------- դրամով: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին` հողամասի վարձակալի հրաժարվելու դեպքում համայնքի սեփականություն համարվող, Եղիպատրուշ գյուղում գտնվող, Դոնար Վասիլյանի կողմից վարձակալված, 02-040-0101-0123 ծածկագրով 2.0531 հա մակերեսով հողամասը օտարել աճուրդ-վաճառքի միջոցով, մեկնարկային արժեքը հաստատել՝ --------------------------- ՀՀ դրամ: 3.Համայնքի ղեկավարին` ապահովել հողամասի օտարման հրապարակայնությունը և թափանցիկությւոնը և նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր օտարման գործընթացը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: |