Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 31-32-րդ հոդվածի պահանջների և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համանքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Ապարան համայնքի 2024թ. բյուջեն՝ համաձայն N 1 հավելվածի՝ 1.1 Եկամուտների մասով՝ 1.371.772.2 ՀՀ դրամ 1.2 Ծախսերի գծով՝ 2.371.772.2 ՀՀ դրամ 2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի. 3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի. 4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի. 5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի. 6.<<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 6.1 թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև. 6.2 սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: 7.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024թ. հունվարի 1-ից: |